ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Սեպտեմբերի 25-ը թոքերի միջազգային օրն է 29.09.2021
Սեպտեմբերի 25-ը թոքերի միջազգային օրն է
Սեպտեմբերի 25-ը թոքերի միջազգային օրն է

Առողջ #թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչներից է:

😔Ցավոք, մեր ժամակներում թոքերի հիվանդություններից խուսափելը դառնում է ավելի դժվար՝ ծխելու, իմունային համակարգի թուլացման, տարբեր վարակների և վիրուսների (հատկապես քովիդի և նրա նոր շտամների) շրջանառության, շրջակա միջավայրի անմխիթար վիճակի, մեքենաների, գործարանների վտանգավոր արտանետումների, կենցաղային քիմիական նյութերի առատության և թոքերի ֆունկցիայի վրա բացասաբար ազդող այլ գործոնների պատճառով: Այս գործոնները կարող են հանգեցնել թոքերի հիվանդությունների, ինչպիսիք եք ասթմա, թոքաբորբ, բրոնխիտ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, տուբերկուլոզ, թոքերի քաղցկեղ և այլ:

👉👉Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանզի լավագույն բուժումը՝ կանխարգելումն է:

Գործոններ, որոնք թույլ կտան պահպանել թոքերի առողջությունը.👇👇

✅Թարմ և մաքուր օդ: Հաճա՛խ օդափոխեք փակ տարածքները, տանը պահեք օդը խոնավեցնող սարքեր: Եվ, իհարկե չենք, մոռանում հաճախ զբոսնել մաքուր օդում, ինչու՞ չէ, հաճախ լինել անտառում կամ սարերում:
✅Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Բերանի և քթի առողջությունը և անձնական խնամքն ազդում են օրգանիզմի վարակներին դիմակայելու ունակության վրա:
✅Ճիշտ շնչառություն և շնչառական վարժություններ: Շնչե՛ք քթով: Քթի միջոցով ներշնչվող օդը մաքրվում է վնասակար միկրոօրգանիզմներից և փոշուց:
✅Առողջ ապրելակերպ: Առողջ և բալանսավորված սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վատ սովորություններից հրաժարվելը, առաջնահերթ ծխելը թողնելը մարմնի և հոգու առողջության գրավականն են:
✅Վիրուսային համաճարակի ժամանակ խուսափե՛ք հասարակական վայրերից:
✅Նվազեցրե՛ք կենցաղային քիմիական նյութերի, տարբեր քիմիկատների և ներկերի հետ աշխատանքը:

Թոքերի միջազգային օրվա առթիվ չենք կարող չշնորհավորել և շնորհակալություն չհայտնել թոքերի մասնագետներին՝ #թոքաբաններ-ին և հատկապես նրանց, ովքեր այս օրերին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի առաջնագծում են և աշխատում են շատ ավելի երկար, քան նախատեսված շաբաթական 40 ժամը՝ իրենց առողջության և ժամանակի հաշվին փրկելով բազմաթիվ կյանքեր: Թո՛ղ ձեր անձնուրաց աշխատանքն արժանանա լավագույն գնահատականին: