Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց 60 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի։
Հավելենք, որ շաբաթներ առաջ վերոհիշյալ հուշագրի շրջանակում սքրինինգային հետազոտություն էր կատարվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։