Ձեր երկրորդ շնչառությունը
• թոքերի ռենտգեն հետազոտությունը
• կրծքավանադակի այլ օրգանների ռենտգեն հետազոտությունը
• ոսկրահոդային համակարգի ռենտգեն հետազոտությունը
• ողնաշարի ռենտգեն հետազոտությունը
• գանգոսկրի, մասնավորապես քթի հարակից խոռոչների հետազոտությունը
Բաժինը հագեցած է ռենտգեն-ախտորոշման ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող արդի սարքավորումներով՝ հանրաճանաչ Canon և SHIMAZDU ապրանքանիշերի լավագույն թվային ռենտգենյան սարքերով: Այդ սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ բարձր որակի պատկեր: Canon Zexira թվային բարձրակարգ ռենտգենյան սարքը հատկապես աչքի է ընկնում իր հզորությամբ և բազմաֆուկցիոնալությամբ: Ճառագայթային չափաբաժինների նվազեցման շնորհիվ, ռենտգեն հետազոտությունը կատարվում է պացիենտի ճառագայթահարումը հասցելով նվազագույնի՝ միաժամանակ պահպանելով պատկերի բարձր որակը: Այս ապարատն ունի նաև հատուկ մանկական ռեժիմ՝ տարբեր տարիքի երեխաների՝ ճառագայթահարման նվազեցված ազդեցությամբ հետազոտելու համար:
Ծանոթացեք մեր կենտրոնի որակավորված և ռենտգենոգրաֆիայում հմտացած մասնագետներին, որոնք վայելում են տարածաշրջանի բնակչության սերն ու հարգանքը: