Ձեր երկրորդ շնչառությունը
Հարգելի՛ լաբորատոր մասնագետներ և ֆթիզիատրներ,
Հրավիրում ենք մասնակցելու ԱՀԿ աջակցությամբ ZOOM հարթակով կազմակերպվող վեբինար-դասընթացին:
Թեմա. Տուբերկուլոզի/դեղակայուն տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում՝ շարունակվող Covid-19 համավարակի պայմաններում:
Ժամանակացույցը. Հոկտեմբերի 7-ին և 8-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-14:00:
Գրանցումը՝ //who.zoom.us/webinar/register/WN_jx8d1T5PSeOfKu-hOAxMSA հղումով: Հաջող գրանցումից հետո դուք կստանաք դասընթացին միանալու ZOOM հրավեր:
Վեբինարին զեկույցով հանդես կգա նաև Թոքաբանության ազգային կենտրոնի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը՝ ներկայացնելով տուբերկուլոզի հարուցչի դեղազգայունության թեստի որակի գնահատման գործիքի (DST-QAAD) կիրառման փորձը ՀՀ-ում:
Վեբինարի լեզուն. ռուսերեն՝ անգլերենի համաժամանակյա թարգմանությամբ: