ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Հանդիպում-քննարկում բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ 13.05.2022
Հանդիպում-քննարկում բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ
Հանդիպում-քննարկում բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ

Թոքաբանության ագային կենտրոնի տնօրինությունն այսօր ընդունեց ՀՀ ԱՆ ԱԻԻ դեկան Գոհար Երիմյանին և ՄԳՀԱԿ-ի ՇՄԶ հավաստագրերի տրամադրման բաժնի ղեկավար Սոֆյա Թևոսյանին:

Կայացավ հանդիպում-քննարկում բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ: Հանդիպման նպատակն էր բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթացի, բուժաշխատողների պարտադիր հավաստագրման կարգի և ՇՄԶ կրեդիտների կուտակման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրումը: Թոքաբանության ազգային կենտրոնի փոխնօրենների հետ քննարկվեց ընթացիկ դասընթացների կազմակերպման և անցկացման կարևորությունը։

📌Հիշեցնենք, որ հավաստագրման պարտադիր պահանջը գործում է բոլոր միջին բուժաշխատողների համար, անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ ընդհանուր պրակտիկայի բուժքույր, բուժակ, մանկաբարձ, ատամնատեխնիկ, լաբորանտ, դեղագործ և այլն:

Այս մասին առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով` //nih.am/.../sub.../certificate_national_center_news...