Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնն ունի նոր ընդունարան:
Այսօր վերաբացվեց մեր կենտրոնի ընդունարանի սրահը՝ հիմնովին վերանորոգված և ժամանակակից ոճով կահավորված: Մաքուր և լուսավոր սրահում հաշվի են առնված բոլոր մանրուքները պացիենտների և այցելուների հարմարավետությունն ապահովելու համար: Իսկ ժամանակակից անհպում ախտահանող սարքերի շնորհիվ հնարավոր է մեծապես նվազեցնել հագուստի, պայուսակների կամ կոշիկների միջոցով տարատեսակ վիրուսների ու մանրէների մուտքը և տարածումը կենտրոնի ներսում, որը հատկապես կարևոր է ներկայիս համաճարակային իրավիճակում:
Նոր սրահի սպասարկող անձնակազմը պատրաստ է ժպիտով դիմավորել յուրաքանչյուրին և բոլոր հետաքրքրող հարցերին տալ սպառիչ պատասխան:
Սիրով սպասում ենք ձեզ: