Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Խաչատրյանի գլխավորությամբ և մասնակցությամբ տուբերկուլոզի ազգայի ծրագրի մասնագետների` տեղի ունեցավ աշխատաժողով։ Նպատակը ընթացիկ աշխատանքների քննարկումն էր, ՏԲ ազգային ծրագրով սահմանված գործառույթների իրականացումը, ժամկետների պահպանումը, առաջիկա միջոցառումների պլանավորումը։
Նախատեսվում է ԱԱՊ օղակի մասնագետների հետ իրականացնել երկարաժամկետ կրթական դասընթաց, որի նպատակը կլինի տուբերկուլոզի լատենտ դեպքերի բացահայտումը։ Քննարկվեց նաև ՀՀ երեք մարզերում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը միտված սքրինինգային միջոցառումների մանրամասները և կազմակերպական աշխատանքները։ Կարևորելով համայնքներում տուբերկուլոզի հակազդմանն ուղղված իրազեկման աշխատանքները` ընդգծվեց հանրային հաղորդակցության կարևորությունը և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ շարունակական աշխատանքները։