Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի ծրագրային թիմը հեռավար կարգով մասնակցեց հունիսի 26-ին տեղի ունեցած «Մահացու ճեղքվածք/Deadly divide 2.0» զեկույցի ներկայացմանը նվիրված հանդիպմանը Արևելյան ԵՎրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար։
Զեկույցը հիմնված է տուբերկուլոզից տուժած համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայնածավալ տվյալների հիման վրա ողջ աշխարհում: Զեկույցը կոչ է անում պետություններին և կառավարությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել վեց առաջնահերթ ուղղություններով.
1) Ապահովել տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի հասանելիություն բոլոր մարդկանց համար։
2) Դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը իրավունքների վրա հիմնված, արդարացի և խարանից զերծ։
3) Արագացնել էական նոր գործիքների մշակումը և դրանց հասանելիությունը տուբերկուլոզին վերջ դնելու համար։
4) Ներդնել անհրաժեշտ միջոցներ տուբերկուլոզի վերացման համար։
5) Ապահովել հաշվետվողականություն, բազմաոլորտային համագործակցություն և առաջնորդություն տուբերկուլոզի դեմ պայքարում։
6) Օգտագործել Քովիդ-19-ը որպես տուբերկուլոզի վերացման ռազմավարական հնարավորություն։
Զեկույցը նաև կոչ է անում ֆինանսավորել նշված առաջնահերթությունները, գործառնականացնել, վերահսկել և գնահատել երկրի մակարդակով` տուբերկուլոզից տուժած համայնքների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։