Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի նորաբաց Թոքաբանության բաժանմունքն արդեն հասցրել է դուրս գրել տասնյակից ավել առողջացած պացիենտների:
Օրեր առաջ մեր կենտրոն էր դիմել 66 տարեկան տղամարդ, ով ընդունվելիս եղել է ծանր, քանզի վերջին 10 օրվա ընթացքում անընդմեջ ջերմել է (մինչ 400) և գանգատվել է հևոցից, շնչահեղձությունից, օդի պակասի զգացողությունից, հազից՝ մածուցիկ, թարախային բնույթի խորխարտադրությամբ: Ընդունման պահին պացինետն ուներ մարմնի 390 ջերմություն, իսկ սատուրացիան՝ 77% էր: Պացիենտն ուներ նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ՝ շողացող առիթմիա, քրոնիկ սրտային անբավարարություն, թոքային հիպերտենզիա, քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդություն՝ սրացման փուլում, ինչպես նաև մնացորդային փոփոխություններ կլինիկորեն բուժված տուբերկուլոզից հետո՝ ձախ թոքում ֆիբրոզի, պինդ օջախների տեսքով: Թոքանկարով նկարագրվել է աջակողմյան թարախակալվող թոքաբորբ ինֆիլտրացիայի մեծ տեղամասով, աջից պլևրալ խոռոչում հեղուկի առկայությամբ: Արյան քննությամբ առկա էր լեյկոցիտոզ 54.000 109 մկլ (նորմա՝ 4000-10000 109 մկլ): Տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է և, սրտաբանի խիստ հսկողությամբ ու բժիշկ-ֆթիզիատր Ռուզաննա Գրիգորյանի արդյունավետ բուժման շնորհիվ, 10 օրվա ընթացքում դիտվել է ընդհանուր վիճակի լավացում, որը բնութագրվել է՝
Պացիենտը դուրս է գրվել ապաքինված և մեծ գոհունակությամբ: