Ձեր երկրորդ շնչառությունը
ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանին և փոխտնօրեն, տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով–ՏԱԾ գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանին այսօր ընդունել է Արցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
Հանդիպման ընթացքում Արտակ Մանուկյանը ներկայացրել է այցի նպատակը, ամփոփ տեղեկացրել կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների և ռազմավարական ծրագրի մասին։ Քննարկվել է Արցախում տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր»-ի և «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի հետագա համագործակցության ընդլայնման ուղիները:
Հանդիպման ավարտին նախարար Մ․ Հայրիյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և պատրաստակամության համար։
Այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելել են ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» և տեղի մասնագետների հետ միասին իրականացրել հոսպիտալացված պացիենտների համայց և քննարկել արտահիվանդանոցային բուժման մեջ գտնվող ՏԲ պացիենտների բուժման ընթացքը՝ նպատակ ունենալով աջակցել տեղի մասնագետներին։