ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ի՞նչ է մենինգիտը, ի՞նչ է տուբերկուլոզային մենինգիտը և որոնք են դրա դրսևորումները 14.02.2023
Ի՞նչ է մենինգիտը, ի՞նչ է տուբերկուլոզային մենինգիտը և որոնք են դրա դրսևորումները
Ի՞նչ է մենինգիտը, ի՞նչ է տուբերկուլոզային մենինգիտը և որոնք են դրա դրսևորումները

Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների թարախային կամ շճային բորբոքումն է, որն առաջանում է բակտերիաների, վիրուսների, և այլ պատճառների ազդեցության հետևանքով: Կարող է դրսևորվել որպես ինքնուրույն հիվանդություն կամ որպես մեկ այլ պրոցեսի հետևանքով առաջացած բարդություն:

Մենինգիտի ժամանակ հաճախ հանդիպող ախտանիշներն են՝

1. գլխացավը («հիդրոցեֆալ ճիչ»), որն առաջանում է տոքսինի ազդեցությունից, ներգանգային ճնշման արդյունքում, ուղեղաթաղանթների գրգռման արդյունքում,

2. ծավալուն շատրվանանման փսխում («ուղեղային փսխում»),

3. պարանոցի մկանների կարկամությունը, որը միաժամանակ դիտվում է տենդի հետ,

4. լույսի–ֆոտոֆոբիա և ձայնի հանդեպ գիտակցության և զգայնության փոփոխություն,

5. դիտվում են ջղաձգումներ կամ հոգեշարժական գրգռվածություն, որոնք պարբերաբար փոխարինվում են թորշոմածությամբ, գիտակցությամբ, խանգարումներ զառանցանքի և ցնորքների տեսքով:

Երբեմն, հատկապես երեխաների մոտ, կարող են դիտվել միայն ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, ինչպես օրինակ՝ գրգռվածությունը և քնկոտությունը:

Հիվանդության ժամանակ ի հայտ եկող ցանավորումը կարող է վկայել հիվանդության առաջացման հավանական պատճառի մասին, օրինակ՝ մենինգոկոկերի կողմից հարուցված մենինգիտի ժամանակ դիտվում են բնորոշ մաշկային բծեր:

Մենինգիտի առաջնային կամ չտարբերակված ախտորոշումը դրվում է համախտանիշների տրիադայի հիման վրա:

Դրանք են՝

1. Մենինգեալ ախտանշահամալիր,

2. ՈՒղեղ-ողնուղեղային հեղուկի փոփոխությունների համախտանիշ,

3. Ինտոքսիկացիոն համախտանիշ։

 

Տարբերում ենք մենինգիտի մի քանի տեսակ՝

1. վիրուսային (կարմրուկի, գրիպի, խոզուկի, այլ վարակային վիրուսային հիվանդությունների ժամանակ),

2. թարախային (առաջնային, երկրորդային)

3. տոքսիկ։

Պալարախտային կամ տուբերկուլոզային մենինգիտ-ուղեղի փափուկ թաղանթների՝ նրբենու և ոստայնենու բորբոքային ախտահարումն է Կոխի ցուպիկներով: Վարակը թափանցում է ուղեղաթաղանթներ հեմատոգեն կամ լիմֆոգեն ճանապարհով: Սկսվում է աստիճանաբար, կարող է տևել 2-3 շաբաթ: Արտահայտվում է սուբֆեբրիլ ջերմությամբ( 37․0-37.50,) նկատվում են մենինգեալ սիմպտոմատիկա։ Բազալ մենինգիտի ժամանակ պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել հետևյալ գանգուղեղային նյարդերը՝ տեսողական, ակնաշարժ, ճախարակաձև, զատող, դիմային, անդաստակախխունջային: Որպես բարդություն դրսևորելով` աչքի կողմնային ուղիղ մկանի պարալիչ, շլություն, պանօֆթալմիտ, կուրություն, մասնակի կամ լրիվ խլացում։ Մենինգիտի այս տեսակի դեպքում տեղի է ունենում թաղանթների, գլխավորապես ուղեղի հիմի տուբերկուլոզային հանգուցիկներով համալրում: Սուբարախնոիդեայում կուտակվում է էքսուդատ: Լիկվորի քանակը շատանում է: Գոտկային պունկցիան արվում է և բուժական, (իջեցնլու ներգանգային ճնշումը) և դիագնոստիկ նպատակներով:

Գոտկային պունկցիայի ժամանակ լիկվորը զուլալ է և հոսում է շիթով: Լաբորատոր հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում են գլյուկոզի քանակի նվազում` 0.825- 1.650 մմոլ/լ, քլորիդների քանակի նվազում, դիտվում է լեյկոպենիա կամ աննշան լեյկոցիտոզ՝ լեյկոցիտային բանաձևի ձախ թեքումով և լիմֆոպենիայով: Եթե ողնուղեղային հեղուկը սրվակի մեջ պահենք 12-24 ժամ, ապա նրանում առաջանում է բարակ ֆրբրինային սարդոստայնային թաղանթ:

Լիկվորում հայտնաբերվում են Genxpert/ RIF-ով, մանրադիտումով ՏՄԲ: Կարող են հայտնաբերվել հետքեր, որոնք արտաթոքային տուբերկուլոզի համար նույնպես համարվում են դրական արդյունք:

 

Տարբերակիչ ախտորոշում

Մենինգիտի տարբերակիչ ախտորոշումը մինչհոսպիտալային էտապում: Կլինիկական ձև

Տիպիկ գանգատներ

Բնորոշ սկիզբ

Մենինգեալ ախտանիշների արտահայտվածություն

Ընդհանուր վարակային ախտանիշներ

Գիտակցության փոփոխություններ

Թարախային (մենինգոկոկային, պնևմոկոկային, ստաֆիլո-ստրեպտոկոկային և այլն) մենինգիտներ

Արագ հարաճող գլխացավ, սրտխառնոց, սարսուռ, փսխում

Սուր. հնարավոր է կարճ նախանշանային փուլ (մի քանի ժամ)

Կտրուկ` աճելով առաջին ժամերին և օրերին

Ջերմաստիճանի զգալի բարձրացում (39-40օС) սարսուռ, մաշկի գերարյունություն

Շշմածություն, սոպոր, կոմա. Երբեմն զառանցանք, ցնորքներ

Շճային վիրուսային մենինգիտներ (պարոտիտային, էնտերովիրուսային, սուր լիմֆոցիտար խորիոմենինգիտ և այլն.)

Գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, հազվադեպ փսխում

Սուր, երբեմն շնչառական ուղիների և ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից հետո

Չափավոր, գերակշռում է ներգանգային հիպերտենզիան

Չափավոր տենդ, երբեմն երկփուլ, կարճատև (3-7 օր)

Սովորաբար սոմնոլենցիա, հազվադեպ շշմածություն, սոպոր, զառանցանք

Տուբերկուլյոզային մենինգիտ

Թորշոմածություն, անոռեքսիա, քրտնելիություն, սրտխառնոց, չափավոր գլխացավ

Աստիճանական, ասթենիայի ընդհանուր ախտանիշներից, մեծերի մոտ

Սկզբում աննշան` աստիճանաբար հարաճելով

Սուբֆեբրիլիտետ` ինտտոքսիկացիոն նշանների գերակշռումով

գիտակցությունը պահպանված է, խանգարված է ոչ բարենպաստ ընթացքի դեպքում

Մենինգիզմը ընդհանուր վարակների և սոմատիկ հիվանդությունների ժամանակ

Չափավոր գլխացավ

Տարբեր

Չափավոր

Կախված է հիմնական հիվանդությունից

Չկա. Բացառություն են կազմում ծայրահեղ ծանր ձևերը

 

Կեռնիգի ախտանիշ. երբ ծնկան հոդում անհնար է ուղղել հիվանդի` կոնքազդրային հոդում ծալված ոտքը: Ուղղմանը խոչընդոտում է ոչ թե ցավը, այլ ազդրի հետին խմբի մկանների լարվածությունը (տոնիկ թաղանթային ռեֆլեքս): Հանդիսանում է մենինգիտի ամենահաճախ և անընդհատ հանդիպող ախտանիշներից մեկը:

Բրուդզինսկու վերին ախտանիշ. եթե կատարվում է հիվանդի գլխի պասիվ առբերում դեպի կրծոսկր մեջքի վրա պառկած վիճակում, ոտքերը ծալվում են ծնկան և կոնքազդրային հոդերում:

Բրուդզինսկու միջին ախտանիշ. նույնանման ծալում` գոգանման միակցման վրա ճնշում գործադրելիս:

Բրուդզինսկու ստորին ախտանիշ. եթե կատարվում է հիվանդի մեկ ոտքի պասիվ ծալում ծնկան և կոնքազդրային հոդերում, մյուս ոտքը ծալվում է միանգամայն նույնությամբ:

Բրուդզինսկու ստորայտային (այտային) ախտանիշ. այտային աղեղի վրա ճնշում գործադրելիս, անուղղակիորեն, այտերի տակ տեղի է ունենում ուսերի և նախաուսերի ծալում (ինքնատիպ դիրքի հետևանքով այս ախտանիշը կոչում են նաև «խաչի» ախտանիշ):

Գիյենի ախտանիշ. երբ կատարվում է հիվանդի ազդրի քառագլուխ մկանի միակողմանի ճնշում, ի հայտ է գալիս մյուս ոտքի ոչ կամային ծալում ծնկան և կոնքազդրային հոդերում:

Գորդոնի ախտանիշ - երբ ճնշում է գործադրվում ձկնանման մկանի վրա, դիտվում է ոտնաթաթի բութ մատի ռեֆլեկտոր ուղղում (տարածում):

Գերմանի ախտանիշ – («պարանոց-ոտնաթաթի բութ մատ» ախտանիշ) - գլխի պասիվ խոնարհման դեպքում դիտվում է ոտնաթաթերի բութ մատերի էքստենզիա, ախտանիշը նկարագրվել է լեհ նյարդաբան Եվֆիմիուս Գերմանի կողմից տուբերկուլյոզային մենինգոէնցեֆալիտի ժամանակ:

Լեսաժի «կախման» ախտանիշ: Երկու ձեռքերով բռնում են նորածնի անութափոսերից` մեջքի կողմից ցուցամատերով պահելով գլուխը, և բարձրացնում են, որը բերում է տոտիկների` ոչ կամային բարձրացմանը դեպի որովայն` ծնկան և կոնքազդրային հոդերում դրանց ծալման հաշվին, և այդ դիրքում դրանց երկարատև պահմանը: Առողջ երեխայի մոտ Լեսաժի փորձը կատարելիս տոտիկները ազատ շարժվում են (ծալվում և տարածվում են):

Մոնդոնեզիի ախտանիշ – Ակնագնդերի վրա ճնշում գործադրելիս (երբ կոպերը փակ են) կա զգալի ցավոտություն:

 

 

 

Բուժում - նշանակվում է հակատուբերկուլոզային դեղորայք: Վաղ շրջանում անհրաժեշտ է կիրառել կորտիկոստերոիդներ, դեհիդրատացիա: Մեծ նշանակությում ունի բուժման առաջին 60 օրը, երբ ախտահարումը ընթանում է ալիքաձև: Բուժումը երկարատև է 12-18 ամիս: Չնայած բուժմանը, տուբերկուլոզային մենինգիտը ծանր ընթացք ունեցող հիվանդություն է, կարող է թողնել նյարդաբանակ անդառնալի դեֆիցիտ, կամ ունենալ լետալ ելք: