Ձեր երկրորդ շնչառությունը
Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նկատմամբ թեստավորման իրականացումն ազգային ծրագրերի շրջանակներում, որի նպատակն է հիվանդացության և մահացության նվազեցումը, հիվանդության հետագա ընթացքի և վիրուսի զարգացման ուսումնասիրությունը, բուժաշխատողների շրջանում հիվանդության բեռի նվազեցումը՝ ՀՎԿԱԿ-ի մեր գործընկերներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով իրականացրեցին ՊՇՌ մեթոդով հետազոտություն։
Հետազոտությունն իրականացվեց Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական, վարչական և տնտեսական անձնակազմի շրջանում։