ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ 03.03.2022
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը և Տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը մարտի 2-ին ընդունել են «Սպիտակ երիցուկ» ՀԿ-ի և կազմակերպության հոգաբարձու կազմի ներկայացուցիչներին, հանդիպել «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական առաքելության գլխամասային գրասենյակի (Փարիզ) բժշկական ներկայացուցիչ Կատրի Հեվիսոնի հետ:
Քննարկվել են համագործակցության արդյունքում ձեռքբերումները` կարևորելով այն շարունակելու անհրաժեշտությունը: Կազմակերպությունն աջակցում է Թոքաբանության ազգային կենտրոնին բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի կարճաժամկետ բուժման ռեժիմների ներդրման հարցում` ամբուլատոր օղակում ցուցաբերելով մեթոդաբանական աջակցություն մասնագետներին, ինչպես նաև աջակցություն տուբերկուլոզային հիվանդներին:
Գործակցության համատեքստում ընդգծվել է գործընկերների ակտիվ աջակցությունը «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում իրականացվող բջջային հավելվածի միջոցով բուժման հեռավար կազմակերպմանը: Վերջիններս մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նոր ներդրվող տուբերկուլոզի ակտիվ հայտնաբերման սքրինինգային ծրագրին:
Տնօրեն Արտակ Մանուկյանը բարձր է գնահատել համագործակցության անցած ուղին, համատեղ արդյունավետ աշխատանքը և վերահաստատել կենտրոնի` նոր ծրագրերի իրականացնելու պատրաստակամությունը: