ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ՀՀ-ում տուբերկուլոզի տեսաաջակցվող բուժման ներդրման առանձնահատոկությունները: 12.07.2021
ՀՀ-ում տուբերկուլոզի տեսաաջակցվող բուժման ներդրման առանձնահատոկությունները:
ՀՀ-ում տուբերկուլոզի տեսաաջակցվող բուժման ներդրման առանձնահատոկությունները:

ՀՀ տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում տեսաաջակցվող բուժման ներդրման առանձնահատկություններին է անդրադառնում Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը:

 

Տուբերկուլոզն աշխարհում լայն տարածքում ունեցող օդակաթիլային վարակիչ հիվանդություն է և, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այն հանդիսանում է աշխարհում մահվան առաջին 10 պատճառներից մեկը: Միլիոնավոր մարդիկ շարունակում են հիվանդանալ տուբերկուլոզով, և միայն 2017 թվականին տուբերկուլոզից մահացել է մոտ 1.3 միլիոն մարդ և  լրացուցիչ 300 հազար մարդ, ովքեր ունեին ՄԻԱՎ կարգավիճակ (//www.who.int/tb/publications/global_report/en/):

Տեխնոլոգիաների առաջխաղացման հետ մեկտեղ տուբերկուլոզի խնամքի և կանխարգելման նորարական մոտեցումները պետք է ավելի լայն կիրառություն ունենան՝ տուբերկուլոզի կառավարման ոլորտում առկա խոչընդոտները հաղթահարելու, միջամտությունների արդյունավետությունն ու բուժման հետևողականությունը բարձրացնելու և ցանկալի դրական արդյունքների հասնելու ուղղությամբ:

Տուբերկուլոզի կառավարման ոլորտում կարևոր բաղկացուցիչներ են վերահսկվող բուժումը և տվյալների կառավարումը: Առաջինը նպատակ ունի ապահովելու բուժման հետևողականությունը և կանխարգելելու տուբերկուլոզային դեղորայքի նկատմամբ դեղակայունության հարուցումը, իսկ երկրորդը՝ փաստարկված տվյալների վրա գնահատելու տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը:

Բուժմանն անձամբ դիտարկումը մարտահրավերներ է առաջացնում ինչպես հիվանդների, այնպես էլ խնամողների համար՝ խաթարելով հիվանդին վստահելու ինստիտուտը: Ամեն օր առողջապահական հաստատություն հասնելն ենթադրում է տրանսպորտային ծախսեր ու ժամանակի կորուստ և՛ հիվանդների, և՛ բուժաշխատողների համար: Դա կապված է նյութատեխնիկական ապահովման խնդիրների և եկամտի հնարավոր կորստի հետ, տագնապի վտանգ է պարունակում տուբերկուլոզի հաճախակի այցելությունների դեպքում և մեծացնում հիվանդության փոխանցման ռիսկը: Բացի այդ, պահանջելով առողջապահական ծառայություններ մատուցողներից անհատական դիտարկումների իրականացում, կարող է առաջ գալ մեծ ծանրաբեռնվածություն, որը նպատակահարմար և անհրաժեշտ չէ բոլոր խմբերի հիվանդների համար:

Ներկույմս ազգային տուբերկուլոզային ծրագրերն ինտենսիվորեն ներդնում են հեռահաղորդակցման նորագույն տեխնոլոգիաներ տուբերկուլոզի ախտորոշում-բուժում-մշտադիտարոկում ուղին բարելավելու, հասանելիությունը բարձրացնելու նպատակով: Տեսաաջակցվող բուժման կազմակերպումը հանդիսանում է տուբերկուլոզի ազգային ծրագրի բաղկացուցիչը, որը, միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրված տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների համատեքստում է: Տուբերկուլոզի կառավարման ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը առավել պահանջված դարձավ Քովիդ-19 համավարակի պայմաններում:

Տեսադիտարկվող բուժումը պայմանական ուղղակիորեն դիտարկվող բուժման տեխնոլոգիական այլընտրանք է՝ հեռահար փոխազդեցություն հիվանդի ու խնամողի միջև, տեսաձայնագրված կամ կենդանի հեռարձակմամբ, սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչներ միջոցով: Այն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն հիվանդության, բուժման, դեղերի և դրանց հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Ինչպես նաև այն մշակված է կիրառվելու բուժսպասարկում իրականացնողների կողմից որպես հաշվետվական և կառավարական գործիք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում տեղայնացվել է տուբերկուլոզի բուժման կազմակերպման Տեսաուղղակի վերահսկվող բուժման բջջային հավելվածը, որի ներդրումը ենթադրում է տեսական և տեխնիկական կրթում տուբերկուլոզի արտահիվանդանոցային սպասարկում իրականացնող հաստատությունների անձնակազմին, բժիշկներին և բուժքույրերին:

Ներկայումս մշակվել են տեսաաջակցմամբ ուղղակի վերահսկվող ծրագրի ներդրման կանոնակարգեր, և Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում, իրականացվում են  դասընթացներ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկների և բուժքույրերի համար: