ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Կնքվել է համագործակցության հուշագիր 09.06.2021
Կնքվել է համագործակցության հուշագիր
Կնքվել է համագործակցության հուշագիր

🔰Հունիսի 5-ին Երևանում կայացած Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումի ընթացքում Թոքաբանության ազգային կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ հարաբերություններն ու խթանել տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը:

Հուշագրով կապահովվի երկու կենտրոնների միջև ֆթիզիատրիայի և թոքաբանության ոլորտներում մասնագիտական փոխադարձ փորձի փոխանակումը, առցանց հարթակներով մասնագիտական քննարկումների, ինչպես նաև համատեղ գիտաժողովների կազմակերպումը, փոխադարձ այցելություններն ու մասնագետների վերապատրաստումները: