Ձեր երկրորդ շնչառությունը
Հունիսի 5-ին Երևանում կայացած Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումի ընթացքում Թոքաբանության ազգային կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ հարաբերություններն ու խթանել տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը:
Հուշագրով կապահովվի երկու կենտրոնների միջև ֆթիզիատրիայի և թոքաբանության ոլորտներում մասնագիտական փոխադարձ փորձի փոխանակումը, առցանց հարթակներով մասնագիտական քննարկումների, ինչպես նաև համատեղ գիտաժողովների կազմակերպումը, փոխադարձ այցելություններն ու մասնագետների վերապատրաստումները: