Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում երեկ տոնական տրամադրություն էր: Կենտրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արտակ Մանուկյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց կենտրոնի երեք տասնյակից ավել բուժաշխատողների, ինչպես նաև վարչական մասի մի շարք աշխատակիցների: Պարոն Մանուկյանը շնորհավորելով բոլորին՝ շնորհակալություն հայտնեց առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար և խոստացավ, որ աշխատակիցների խրախուսումներն ու պարգևատրումները լինելու են շարունակական: