ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ🏆 24.12.2021
ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ🏆
ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ🏆

Դեկտեմբերիկ 22-ին տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) ավարտական համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. տուբերկուլոզի վերացմանն ուղղված ազգային ծրագրի, առողջապահական ծառայությունների համապարփակ ծածկույթի հայեցակարգի, հակատուբերկուլոզայի ծառայությունների ստանդարտ փաթեթի մշակման, տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների` ներառյալ դեղակայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ ռեժիմների, տեսահսկվող բուժման ծրագրի ներդրման աշխատանքներ։

10 երկրների 24 մասնակիցներ արժանացել են «Տուբերկուլոզի վերացմանն ուղղված գործընկերության մրցանակաբաշխությանը»՝ տուբերկուլոզի վերացման գործում բազմոլորտ գործընկերության զարգացման , քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցության համար զգալի ավանդի համար: Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցանակաբաշխությունն իրականացնող «Տուբերկուլոզ- Եվրոպա» կոալիցիան (TBEC)-ի կողմից մրցանակակիրների շարքում են՝ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող թիմի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանը և Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, «ՏԱԾ» ղեկավար Նաիրա Խաչատրյանը։

Շնորհավորում ենք և մաղթում նոր հաջողություններ։