Ձեր երկրորդ շնչառությունը
Նոյեմբերի 1-ին և 2-ին մեկնարկեց ԹԱԿ ՊՈԱԿ–ի կողմից կրկնողաբար կազմակերպվող «ԱԱՊ օղակի դերը տուբերկուլոզի հայտնաբերման գործընթացում» դասընթացը: Այս անգամ այն միտված էր բարձրացնելու առողջության պահպանման առաջնային (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների զգոնությունը ՏԲ-ի վաղ հայտնաբերման գործում: Դասընթացի ունկնդիրներն էին մասնագետ-ֆթիզիատրները, ովքեր այսուհետ դասախոսի դերում նմանատիպ թեմայով պետք է կրթեն իրենց պոլիկլինիկաների ԱԱՊ օղակի բուժաշխատողներին (վերապատրաստողների վերապատրաստում): Դասավանդման նախապատրաստվածների 1-ին խմբաքանակը ներառել է 11 մասնագետ, այդ թվում՝ Արցախցի մեր երկու հայրենակից-գործընկերներին:
«ԱԱՊ օղակի դերը տուբերկուլոզի հայտնաբերման գործընթացում» դասընթացը կրեդիտավորվել է Առողջապահության նախարարի 2023թ. հոկտեմբերի 4-ի թիվ 4752-Ա հրամանով. շնորհվել է 8 տեսական և 2 գործնական կրեդիտ։ Դասընթացավարները նույնպես ստացել են դասավանդման կրեդիտներ՝ ըստ դասախոսությունների տևողության։
«ԱԱՊ դերը ՏԲ հայտնաբերման գործընթացում» դասընթաց-վարժանքը, ի թիվս այլ միջոցառումների և որպես դրանցից մեկը, կնպաստի ՏԲ-ի դեմ պայքարին՝ ի բարօրություն ազգաբնակչության առողջության: