Ձեր երկրորդ շնչառությունը
Տարեմուտի ամփոփիչ միջոցառման շրջանակում կենտրոնի անձնակազմը վաստակած հանգստի ճանապարհեց Հոգեբուժական բաժանմունքի երկու աշխատակցի՝ մայրապետ֊հերթապահ Վարսիկ Սարգսյանին և սանհավաքարար Ռայա Խաչատրյանին, որոնք ավելի քան երկու տասնամյակ աշխատել են Թոքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրեն Արտակ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար՝ հանձնելով շնորհակալագրեր։