ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Լաբորատոր հայտնաբերման մեթոդաբանությունը և կառավարումը. քննարկում 19.10.2022
Լաբորատոր հայտնաբերման մեթոդաբանությունը և կառավարումը. քննարկում
Լաբորատոր հայտնաբերման մեթոդաբանությունը և կառավարումը. քննարկում

Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական թիմը` տնօրեն Արտակ Մանուկյանի գլխավորությամբ, հոկտեմբերին17֊ին և 18֊ին մասնակցեց աշխատանքային հեռավար քննարկման, որը կազմակերպվել էր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, հայաստանյան գրասենյակի և Տուբերկուլոզի ազգային ծրագրի ջանքերով։ Հանդիպման գլխավոր թեման լաբորատոր հայտնաբերման մեթոդաբանությունն ու կառավարումն էր։

Նշենք, որ լաբորատոր հայտնաբերման նպատակով գործնականում կիրառվում են ինչպես ֆենոտիպային, այնպես էլ գենոտիպային հետազոտություններ, և այդ հետազոտությունների միաժամանակյա օգտագործումը հաճախ հանգեցնում է որոշակի անհամապատասխան արդյունքների. սա մարտահրավեր է լաբորատոր ծառայությունների կլինիկական մասնագետների և տուբերկուլոզի ոլորտի կառավարման մասնագետների համար։ Ուստի թե' լաբորատոր մասնագետների, և թե բուժող բժիշկների համար նմանատիպ քննարկումները ` գիտական արդյունքների վրա հիմնված, տվյալների ճիշտ մեկնաբանումը օգտավետ է և անկյունաքարային` հիվանդների բուժման հարցում։

Աշխատանքային քննարկման ժամանակ ԱՀԿ լաբորատոր մասնագետների կողմից ներկայացվեց համաշխարհային փորձը, իրենց լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների արդյունքները։

Քննարկվեցին օրինակներ Հայաստանից` կլինիցիստների և լաբորատոր մասնագետների տեսանկյունից, ներկայացվեցին պացիենտների առանձին դեպքեր, քննարկվեցին նրանց լաբորատոր տվյալների արդյունքները, որոնք համադրվեցին բուժման ռեժիմների հետ։ Անդրադարձ կատարվեց նաև ԱՀԿ֊ի` տուբերկուլոզի դեմ պայքարի գործողությունների ծրագրին լաբորատոր ծառայություններին համապարփակ աջակցությանը։

Գիտական հիմքերի վրա հիմնված աշխատանքային֊մասնագիտական նման քննարկումներն արդյունավետ են և նպաստում են լաբորատոր ծառայությունների որակի սռավել կատարելագործմանը։