ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է 12.05.2022
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

🥼Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, առիթ` երախտիքի խոսքեր ուղղելու բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Անգնահատելի է ձեր դերը առողջապահական ոլորտի, Թոքաբանության ազգային կենտրոնի գրանցած հաջողությունների և անխաթար աշխատանքի մեջ և, թերևս, ոչ մի բժիշկ չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց ձեր մասնակցության:

Դուք ամենաշատն ու անմիջականն եք շփվում հիվանդի ու շահառուի հետ, և ձեր հոգատար ու գթասիրտ վերաբերմունքի արձագանքները ձեր նվիրումի ամենապարզ ապացույցն է:

Մեր օրակարգում է ձեր մասնագիտական կարողությունների` տեսական և գործնական գիտելիքների և հմտութունների ամրապնդումը և ձեզ համար աշխատանքային առավել բարվոք պայմանների ստեղծումը:

Մեր բոլոր բուժքույրերին մաղթում ենք ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում:

💐Սիրով` «ԹԱԿ» ՊՈԱԿ