Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի թվով 66 բուժքույր նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցել Է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված «Հակատուբերկուլոզային հիմնարկների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով հերթական դասընթացին։ Այն ընթացել է 3 հոսքով, կատարվել ելքային և վերջնական գիտելիքների թեստավորում․ վերջնարդյունքում բուժքույրերը անցել են լիցենզավորման առաջին փուլը՝ հեռանկարում այն ավարտին հասցնելու ակնկալիքով։
Նոյեմբերի 21-ին «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում կայացավ վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփիչ հանդիպում-քննարկում, վարող՝ տնօրենի գիտական գծով խորհրդական, դոցենտ Լյուբով Նիկոլայան։
Ամփոփման ընթացքին հետևել է կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տնօրենի բուժական գծով տեղակալ Կարեն Պողոսյանը:
Որպես եզրահանգում՝ տնօրենը հույս հայտնեց , որ նմանատիպ դասընթացները կնպաստեն միջին բուժանձնակազմի մասնագիտական որակավորումը նոր և ավելի բարձր հարթակի հասցնելուն՝ տուբերկուլոզը չեզոքացնելու ճանապարհին և կարևորեց դրանց շարունակական բնույթը: