Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց 408 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Ռենտգեն֊լաբորանտ` Իլիչ Հոխանյան:
Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի։
Հավելենք, որ վերոհիշյալ հուշագրի շրջանակում սքրինինգային հետազոտություն էր կատարվել նաև «Գորիս», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում։
Նախաձեռնությունն այս շարունակական է: