Ձեր երկրորդ շնչառությունը
ՏԲ-ը հետազոտում են մի քանի եղանակով՝
Խորխի հետազոտում մի քանի եղանակով՝ «ԲԱՑ» ԵՎ «ՓԱԿ» ձևերով.
Թոքային տուբերկուլոզն (թոքային պալարախտն) ամենից հաճախ բացահայտվում է ֆլյուորոգրաֆիայի կամ ռենտգեն հետազոտության դեպքում («ռենտգեն» նկարների միջոցով): Դրանց վրա լավ են երևում հիվանդությամբ պայմանավորված փոփոխությունները թոքերում: Սակայն հենց դրանում էլ կայանում է նման ախտորոշման թերի լինելը, այսինքն՝ ՏԲ-ն պետք է զարգացած լինի, որպեսզի նկատելի լինի նկարի վրա: Երկու հիմնական դեղամիջոցների՝ Իզոնիազիդի և Ռիֆամպիցինի նկատմամբ ոչ զգայուն տուբերկուլոզը կոչվում է ԲԱԶՄԱԴԵՂԱԿԱՅՈՒՆ (ԲԴԿ) ՏԲ։ Տուբերկուլոզի կասկածի դեպքում հետազոտում են ցանկացած նյութ կամ հյուսվածք (մեզը, պունկցիայի և կենսազննման արդյունքները) և փորձում են հայտնաբերել հարուցիչը:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԲՈՒԺՎՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Բուժման հիմքը հակաբակտերիալ քիմիաթերապիան է: Դեղամիջոցները ճիշտ ընդունելու դեպքում, մի քանի օրվա ընթացքում բուժառուն չի հանդիսանում միջավայրի համար վարակի աղբյուր:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Ամենակարևորն այս հարցում վստահությունն է և սերտ կապը բուժող բժիշկի հետ: Նրան պետք է հայտնել բոլոր տհաճ զգացողությունների մասին: Ցավոք, որոշ կողմնակի ազդեցություններ ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ: Բայց հնարավոր է հարմարվել դրանց՝ որոշ պարզ և սեփական օրակարգին համարմարեցված հնարքներով:
ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ
Կարևոր է ոչ միայն դեղորայքը ճիշտ ընդունելը, բայց և լիարժեք սնվելը: Երբեմն սննդի մասին մտքից անգամ վատ ես զգում, հատկապես սկզբնական շրջանում: Բայց ուտել պետք է, թեկուզ «չեմ կարող»-ը հաղթահարելով: Որովհետև օրգանիզմին հիմա ուժ է պետք հիվանդությանը դիմակայելու համար: Սնվիր հավասարակշռված, քո սննդակարգում պետք է լինի շատ սպիտակուց (ընկուզեղեն, լոբազգիներ, կաթնաշոռ, կարագ, միս, ձուկ, ձու):
Ինչպես նաև շատ կարևոր է ամեն օր զբոսնել մաքուր օդին: Հենց որ ջերմությունը իջնի (եթե եղել է) և ուժերը քիչ քիչ վերականգնվեն, հնարավորինս շատ ժամանակ անցկացրու դրսում և մի՛ վախեցիր արևից:
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ
Վիրահատությունները վախեցնող են: Հաճախ մենք համաձայնում ենք դրան ճնշումների ազդեցությամբ:
ԿԱՐԵՎՈՐ Է. Նախքան վիրահատական միջամտությունը կարևոր է տալ քո համաձայնությունը։ Համոզվիր, որ այն իսկապես անհրաժեշտ է։
ՀԻՇԻՐ. Վիրահատությունը ծայրահեղ միջոց է, և կիրառվում է երբ հակաբակտերիալ բուժումն արդյունավետ չէ։ Եթե դեղամիջոցները բուժման դինամիկայում դրական արդյունք են գրանցում, ապա պալարախտը կարելի է բուժել նաև ոչ վիրահատական ճանապարհով։
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ԵԹԵ
Վիրահատության համար համապատասխան ժամը որոշում են բժիշկները` կոնսիլիումի ընթացքում բուժառուի հիվանդության պատմությունը համատեղ ուսումնասիրելուց հետո:
ԿԱՐԵՎՈՐ. Վիրահատությունն ամենևին չի նշանակում դեղերի ընդունման ավարտ։ Այն նաև չի կրճատում քիմիաթերապիայի տևողությունը։ Վիրահատության նպատակը օրգանիզմից ախտահարված հյուսվածքի քայքայված կտորների հեռացումն է, հետևաբար վիրահատությունը բուժման փուլ է, և ոչ ամբողջական բուժում կամ դրա փոխարինիչ։ Տուբերկուլոզի բուժումն արդյունավետ է, երբ զուգահեռաբար ընդունվում են նշանակված դեղամիջոցները։
ՏԲ/ՄԻԱՎ
ՏԲ/ՄԻԱՎ համակցված ախտորոշման ողջ բարդությունն այն է, որ դուք կարող եք չիմանալ, որ ունեք ՄԻԱՎ: ՏԲ-ն ՄԻԱՎ-վարակակիր մարդու մոտ նախնական ժամանակահատվածում կարող է արտահայտվել որպես ԳՐԻՊ կամ ՇՍՎԻ: Հետևաբար կարևոր է իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը և ստուգվել վարակվելու հնարավոր դեպքերից հետո: Հիմնականում այդ դեպքերն են չպաշտպանված սեռական ակտը, արյան փոխներարկումը, վիրահատությունները, ոչ ստերիլ ներարկիչով ներարկումը, կոսմետիկ պրոցեդուրաները, դակումը և դաջվածքը։
ՄԻԱՎ-ի ուշ փուլերի ֆոնին հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, քաշի անկումը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը և հազը: Այս ախտանշանների առկայության դեպքում պետք է ԱՆՀԱՊԱՂ դիմել բժիշկի և հետազոտվել: Հետազոտության լավագույն մեթոդը կոնտրաստավորմամբ ՀՏ-ն է, ինչը թույլ է տալիս մանրամասն գնահատել ներքին օրգանների վիճակը և բացահայտել տուբերկուլոզի հետ կապված փոփոխությունները:
ԴԻՍՊԱՆՍԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ, ՏԱՆԸ
ՏԲ-ի բուժման ամբուլատոր մոդելը
Եթե հիվանդն արտազատում է մեծ քանակով բակտերիա (կարող է վարակել շրջապատի մարդկանց) կամ ծանր վիճակը պահանջում է բժիշկների կողմից խիստ հսկողություն, ապա առավել ապահով է բուժումն անցնել հիվանդանոցային պայմաններում:
Եթե հիվանդությունը հայտնաբերվել է ժամանակին և ՏԲ-ն զգայուն է, ապա միջինում 2 շաբաթից հիվանդն անվնաս է շրջապատի համար. կարող է դուրս գրվել հիվանդանոցից և վերադառնալ տուն, իսկ դեղերը ստանալ դիսպանսերում: Այսպիսի մոտեցումը կոչվում է տուբերկուլոզի բուժման ամբուլատոր մոդել:
Ամբուլատոր մոդելի առավելությունն այն է, որ դու այն անցնում ես՝ առանց տնից ու ընտանիքից կտրվելու անհրաժեշտության: Ինչպես նաև նվազում է հիվանդանոցում այլ պացիենտներին վարակելու ռիսկը:
ԿԱՐԵՎՈՐ Է. ՉԱՐԺԵ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՎՐԱ: ԲՈԼՈՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ:
Մի՛ հավատացեք նրանց, ովքեր փորձում են վաճառել «հրաշք միջոց», որը «հաստատ, արագ, հուսալիորեն կբուժի տուբերկուլոզը», ընդ որում առանց որևէ կողմնակի ազդեցությունների: Խուճապի մի՛ մատնվեք: Մի՛ տրվեք ապատեղեկատվության ֆոնին էմոցիոնալ անկումներին, դա կարող է վնասել՝ թուլացնելով առանց այն էլ տուբերկուլոզից հյուծված օրգանիզմը:
Բարեհամբույր եղեք բժիշկների հանդեպ: Բժիշկը մեզ համար մեկն է, իսկ մենք նրա համար՝ շատերից. բժիշկներին պետք է խնայել: Փորձեք չբարդացնել իրավիճակը:
ՀՈԳԵԲԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԲԺԻՇԿՆ Է
Հիվանդությունը հաղթահարելու համար պետք է շատ «հոգեկան» ռեսուրս։ Դրա համար հոգեբանի օգնությունն արժի ընդունել որպես ռեսուրսներից մեկը, որն օգնում է հաղթահարել հիվանդությունը:
Ձեր դիսպանսերում կամ ստացիոնարում պետք է լինի հոգեբանական աջակցության սենյակ: Իմացեք դրա մասին ձեզ բուժող բժշկից: Հիվանդանոցներին կցված հոգեբանները լավ գիտեն բուժման յուրահատկությունը, հետևաբար հստակ կարող են տարբերակել անձնական ապրումները տուբերկուլոզով պայմանավորված ապրումներից, այդ թվում և դեղորայքի կողմնակի ազդեցություններից: