ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Թոքաբանության ազգային կենտրոնում 09.10.2021
Աշխատանքային հանդիպում Թոքաբանության ազգային կենտրոնում
Աշխատանքային հանդիպում Թոքաբանության ազգային կենտրոնում

Այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը և տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ընդունեցին ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին և բժշկական օգնության սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կազմակերպությունների միջև տուբերկուլոզի կառավարման ոլորտում փոխհամագործակցության բարելավման հնարավորությունները, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի հայտնաբերման, արդյունավետ բուժման, մասնագիտական կրթության, մեթոդաբանական աջակցության հիմնախնդիրները՝ համահունչ ՀՀ-ում 2021-2025թթ.-ի տուբերկուլոզի վերացման ռազմավարությանը:

Ձեռք բերվեց նաև համաձայնություն պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և մշակել վերոհիշյալ ոլորտներում առաջադեմ ենթածրագրեր՝ նշված նպատակները լավագույնս իրականացնելու համար: