Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագիրը ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար նոյեմբերի 19֊ին կազմակերպել էր տուբերկուլոզի իրազեկմանը միտված սեմինար, որտեղ քննարկվեց նաև Քովիդ19 համավարակի ժամանակ տուբերկուլոզային ծառայության առջև ի հայտ եկած խնդիրները, իրավիճակային պատկերը, իրականացված միջոցառումները։
Տնօրեն Արտակ Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց տուբերկուլոզի հակազդման գործում հանրային ակտիվ ներգրավվածությունը, քաղված դասերի վերհանումը, բաց և թափանցիկ գործելաոճը։ Ապա անդրադարձավ կենտրոնի ձեռքբերումներին և ընթացիկ և առաջիկա ծրագրերին։
Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրեցին մեր երկրում տուբերկուլոզի իրավիճակային առկա պատկերը, խոսեցին հիվանդացության ցուցանիշների մասին, որոնք դեպի նվազմանն են միտված, անդրադարձան ՏԲ ազգային ծրագրում օպերացիոն հետազոտություններին, Հայաստանում Քովիդ֊19 համավարակի ազդեցության և ՏԲ ազգային ծրագրի կողմից ծառայության մատուցման թեմային։
Տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը խոսեց Քովիդ19 համավարակի իրավիճակում ՏԲ բուժման արդյունավետության մասին ։ Իսկ կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանն, ով համավարակի շրջանում իր առաջնագծում էր, անդրադարձավ քովիդի շրջանում տուբերկուլոզի կլինիկական առանձնահատկություններին և կիսվեց կլինիկական վարման իր փորձառությամբ։
Հանդիպումներն ավարտվեց հարց ու պատասխանով, ակտիվ քննարկումներով և առաջարկներով։