Ձեր երկրորդ շնչառությունը
Երկար սպասված նորություն Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում բացվել է Թոքաբանության բաժանմունք, որտեղ ամբուլատոր և ստացիոնար հիմունքներով բժշկական օգնություն կստանան բրոնխո-թոքային համակարգի հիվանդություններով, թոքային ոչ սպեցիֆիկ հիվանդություններով տառապող հիվանդները։
Թոքաբանության բաժանմունքում բուժվելու են՝
թոքաբորբեր,
սուր և քրոնիկ բրոնխիտներ,
քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություններ,
բրոնխէկտատիկ հիվանդություն,
երկարատև հազի համախտանիշ,
թոքերի սերմնացրված պրոցեսներ,
պլևրիտներ,
քովիդային թոքաբորբի հետևանքներ,
բրոնխո-թոքային համակարգի այլ հիվանդություններ։
Բաժանմունքում հնարավոր կլինի անցնել լաբորատոր-գործիքային ամբողջական ախտորոշում և լիարժեք բուժում։ Բաժանմունքը հագեցած է կենտրոնացված թթվածնային համակարգով և թթվածնային կոնցետրատորներով։
Մենք առաջարկում ենք բարձրորակ բժշկական ծառայություններ, որոնք իրենց մատչելիությամբ հասանելի կլինեն մեր քաղաքացիներին։
Վստահե՛ք Ձեր առողջությունը մեր փորձառու մասնագետներին։