ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Նորաբաց բաժանմունք Թոքաբանության ազգային կենտրոնում 06.08.2021
Նորաբաց բաժանմունք Թոքաբանության ազգային կենտրոնում
Նորաբաց բաժանմունք Թոքաբանության ազգային կենտրոնում

Երկար սպասված նորություն Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում բացվել է Թոքաբանության բաժանմունք, որտեղ ամբուլատոր և ստացիոնար հիմունքներով բժշկական օգնություն կստանան բրոնխո-թոքային համակարգի հիվանդություններով, թոքային ոչ սպեցիֆիկ հիվանդություններով տառապող հիվանդները։

Թոքաբանության բաժանմունքում բուժվելու են՝

📌թոքաբորբեր,

📌սուր և քրոնիկ բրոնխիտներ,

📌քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություններ,

📌բրոնխէկտատիկ հիվանդություն,

📌երկարատև հազի համախտանիշ,

📌թոքերի սերմնացրված պրոցեսներ,

📌պլևրիտներ,

📌քովիդային թոքաբորբի հետևանքներ,

📌բրոնխո-թոքային համակարգի այլ հիվանդություններ։

Բաժանմունքում հնարավոր կլինի անցնել լաբորատոր-գործիքային ամբողջական ախտորոշում և լիարժեք բուժում։ Բաժանմունքը հագեցած է կենտրոնացված թթվածնային համակարգով և թթվածնային կոնցետրատորներով։

Մենք առաջարկում ենք բարձրորակ բժշկական ծառայություններ, որոնք իրենց մատչելիությամբ հասանելի կլինեն մեր քաղաքացիներին։

🔻Վստահե՛ք Ձեր առողջությունը մեր փորձառու մասնագետներին։