ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Փոխնախարարը ներկայացրեց նոր ԹԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին 19.02.2024
Փոխնախարարը ներկայացրեց նոր ԹԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
Փոխնախարարը ներկայացրեց նոր ԹԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Փետրվարի 16֊ին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Թոքաբանության ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հակոբյանին։ «Պարոն Հակոբյանը երկարամյա աշխատանքային փորձ ունի առողջապահական ոլորտում։ Մենք միասին բազմաթիվ ճգնաժամեր ենք հաղթահարել և լիահույս եմ բժշկական կենտրոնի ղեկավարման և տուբերկուլոզի դեմ պայքարի մեր ընդհանուր գործում նույնպես կհաջողի»֊նշել է փոխնախարարը։ Պարոն Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ֊վիրաբույժ է։ Երկար տարիներ աշխատել է առողջապահության նախարարությունում։ Մաղթում ենք հաջողություններ և նոր նախաձեռնումներ։