Ձեր երկրորդ շնչառությունը
Փետրվարի 16֊ին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Թոքաբանության ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հակոբյանին։ «Պարոն Հակոբյանը երկարամյա աշխատանքային փորձ ունի առողջապահական ոլորտում։ Մենք միասին բազմաթիվ ճգնաժամեր ենք հաղթահարել և լիահույս եմ բժշկական կենտրոնի ղեկավարման և տուբերկուլոզի դեմ պայքարի մեր ընդհանուր գործում նույնպես կհաջողի»֊նշել է փոխնախարարը։ Պարոն Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ֊վիրաբույժ է։ Երկար տարիներ աշխատել է առողջապահության նախարարությունում։ Մաղթում ենք հաջողություններ և նոր նախաձեռնումներ։