ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Սեմինար֊քննարկում Աբովյան քաղաքի երկու հիմնական դպրոցներում. ամեն ինչ տուբերկուլոզի մասին։ 18.03.2022
Սեմինար֊քննարկում Աբովյան քաղաքի երկու հիմնական դպրոցներում. ամեն ինչ տուբերկուլոզի մասին։
Սեմինար֊քննարկում Աբովյան քաղաքի երկու հիմնական դպրոցներում. ամեն ինչ տուբերկուլոզի մասին։

Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս հիվանդության  մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում է դպրոցականների շրջանում տարվող հանրային քննարկումը, անմիջական շփումը մեր մասնագետների հետ, որտեղ երեխաներն անկաշկանդ մթնոլորտում  ունենում են հարցեր ուղղելու հնարավորություններ։
 Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ,  այսօր` մարտի 18֊ին, Թոքաբանության ազգային կենտրոնի Մանկական տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Անի Ուլումյանը և  բժիշկ֊ֆթիզիատր Մարգարիտա Բադասյանը  համապատասխանաբար   եղան Աբովյան քաղաքի թիվ 5 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցներում։ Դաս֊սեմինարի ընթացքում մեր մասնագետները բարձր դասարանի աշակերտների հետ խոսել են տուբերկուլոզ հիվանդության, նրա ծագման պատմության, տեսակների, կանխարգելման և բուժման մասին, ինչպես նաև հիվանդության հոգեբանական կողմի և մեր հասարակության  մեջ առկա կարծրատիպերի մասին։
 Սեմինարի ավարտին բժիշկները պատասխանեցին աշակերտների բազմաբնույթ հարցերին։

Եղեք իրազեկված❗️
 Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է❗️
 ՀՀ-ում տուբերկուլոզի բուժումն անվճար է❗️