ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Առջևում համագործակցության հուշագրի կնքումն է և միջոլորտային համագործակցության ընդլայնումը 07.12.2022
Առջևում համագործակցության հուշագրի կնքումն է և միջոլորտային համագործակցության ընդլայնումը
Առջևում համագործակցության հուշագրի կնքումն է և միջոլորտային համագործակցության ընդլայնումը

Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպված քառօրյա աշխատաժողովի շրջանակում Թոքաբանության ազգային կենտրոնի պատվիրակության կողմից պլանավորվել էր նաև այց Թբիլիսիի «Տուբերկուլոզի և թոքային հիվանդությունների ազգային կենտրոն»։

ԹԱԿ ՊՈԱԿ տնօրեն Արտակ Մանուկյանին և տուբերկուլոզի ազգայի ծրագրերի կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանին ընդունել է տուբերկուլոզային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, գործող փոխտնօրեն տիկին Նանա Կիրիան։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք կարող են ինդենտիֆիկ լինել մեր տարածաշրջանում տուբերկուլոզային ծառայության ստացիոնար և ամբուլատոր մոտեցումների առումով: Խոսվել է ստացիոնար ծառայության կազմակերպման հիմունքների մասին` հաշվի առնելով ֆինանսական բաղադրիչը։ Իրականացվել է շրջայց հիվանդանոցում, առանձնացված մանկական և դեղորայքակայուն բաժանմունքուներում։ Վրացի գործընկերները ներկայացրել են շարժական գերհագեցած մեքենաները, որոնք տեղում ունեն նաև ախտորոշիչ լաբորատորիայի հնարավորություն` վարակի վերահսկման բոլոր կանոններով ապահովված, համակարգ, որը կառավարում է լաբորատոր և ռենտգեն հետազոտությունների հոսքերը։

Հարևան երկրում շարժական թվային այդ մեքենայի միջոցով իրականցվում են սքրինինգային հետազոտություններ Վրաստանի հետավոր մարզերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։

Այդ հանդիպումից հետո ձեռք է բերվել համաձայնություն` 2023 թվականին կատարել փոխադարձ այցեր, կնքել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա ստեղծել գիտակրթական հարթակ և բարձր մակարդակով մասնագիտական քննարկումներ ծավալել, ունենալ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն։