ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է  կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում 17.12.2021
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է  կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

Բարեհաջող ելքով հերթական բարդ վիրահատությունն է կատարվել Թոքաբանության ազգային կենտրոնում։

64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։

Մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա` շյուղերով։

Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։

Անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգներ Լիլիթ Սարումյանը, Ժաննա Թադևոյանը։

Հիվանդներն այժմ ապաքինման փուլում են՝ ստանալով վերականգնողական բուժում։

Ֆոտոդարան