Ձեր երկրորդ շնչառությունը
Այսօր՝ հունվարի 25-ին աշխատանքային հերթական խորհրդակցությունն ամփոփվեց Թոքաբանության ազգային կենտրոնի երկու բազմավաստակ բժիշկների՝ ֆթիզիատր Գայանե Նազարյանի և ֆթիզիատր-վնասվածքաբան Լևոն Խալաթյանի հոբելյանական 70-ամյակի առթիվ շնորհավորանքով։
Մեծ է նրանց ավանդը Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի գործում։ Շնորհավորանքի ջերմ խոսքերով, համատեղ աշխատանքի հուշապատումով հանդես եկան գործընկերները։
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի կողմից երկարամյա անբասիր և վաստակաշատ գործունեության համար շնորհվեց խորհրդանշական հուշամեդալ և պատվոգիր։
Միանալով շնորհավորանքներին՝ բժիշկներին մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների համատեղ աշխատանք։