ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Վերապատրաստում` Սանկտ Պետերբուրգի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում 17.06.2022
Վերապատրաստում` Սանկտ Պետերբուրգի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում
Վերապատրաստում` Սանկտ Պետերբուրգի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում

Թոքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը մեկամսյա դասընթացի է մասնակցել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում: Վերապատրաստման դասընթացի թեման էր «Ոսկրահոդային տուբերկուլոզի ակտուալ հարցերը»:

Բացի տեսական գիտելիքների ամրապնդումից, մեր մասնագետը նաև գործնականում է ապացուցել իր հմտություններն` առանց կողմնակի միջամտության իրականացնելով վիրահատություններ:

Թոքաբանության ազգային կենտրոնը կարևորում է երիտասարդ մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը, բժշկագիտության մեջ փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործնականում մասնագիտական հմտությունների կիրառումը:

//pulmonology.am/staff/narek-sargsyan