ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ֆրանսիական ուռուցքաբանական հանրահայտ կենտրոնի մասնագետները` Թոքաբանության ազգային կենտրոնում 12.10.2022
Ֆրանսիական ուռուցքաբանական հանրահայտ կենտրոնի մասնագետները` Թոքաբանության ազգային կենտրոնում
Ֆրանսիական ուռուցքաբանական հանրահայտ կենտրոնի մասնագետները` Թոքաբանության ազգային կենտրոնում

Թոքաբանության ազգային կենտրոնի հարկի տակ ոչ պաշտոնական ձևաչափով հյուրընկալել եմ Գյուստավ Ռուսիի անվան քաղցկեղի դեմ պայքարի կենտրոնի Նորարար թերապիաների և հակաուռուցքային մոլեկուլների զարգացման դեպարտամենտի կլինիկական հետազոտությունների թիմի ղեկավար դոկտոր Շառլ Գոռ Հախվերդյանին և նույն կենտրոնի Միջազգային դեպարտամենտի տնօրեն և միջազգային կապերի խորհրդատու պարոն Ռեմի Թիոլեին։

Նշեմ, որ ֆրանսիական այս հանրահայտ կենտրոնը աշխարհում 3-րդ և Եվրոպայում առաջին կենտրոնն է։

Բժշկական համայնքի այս լավագույն մասնագետները Հայաստանում էին` մասնակցելու մեր գործընկեր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75֊ամյակին նվիրված միջոցառմանը։

Հյուրերն իմ ուղեկցությամբ շրջեցին Թոքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան մատուցվող ծառայություններին, եղան թոքաբանության բաժանմունքում, նոր գործարկված թթվածնային կայանում, վերազինված ռենտգեն կաբինետում։

Բարձր գնահատելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում` պատիվ է նման որակավորում ունեցող մասնագետների հետ անմիջական հաղորդակցությունը, փորձի փոխանակումը, խորհրդատվությունը։

Ես օգտագործեցի այդ բարեպատեհ առիթը🇦🇲🇨🇵