Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնը տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, հիվանդության արդյունավետ բուժման նպատակով իրականացնում է սքրինինգային հետազոտություններ՝ մեծ կարևորություն տալով թիրախային խմբերին։ Վերջիններիս հետ աշխատանքն առավել համակարգային դարձնելու համար, մեր կենտրոնը համագործակցում է ՀԿ-ների և համայքային կառույցների հետ՝ աշխատակիցների համար կազմակերպելով սեմինարներ տուբերկուլոզի մասին համապարփակ տեղեկատվություն տալու և իրազեկելու համար։
Հունիսի 17-ին մեր կենտրոնի մասնագետները նմանատիպ դասընթաց անցկացրեցին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր աշխատանքներ են տանում տուբերկուլոզի թիրախային խմբերից հիվանդներ հայտնաբերելու ուղղությամբ։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ։
Դասընթացի բանախոսներն էին վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր, բ․գ․թ․ Նարինե Բեգլարյանը և Մանկական տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատր, բ․գ․թ Անի Ուլումյանը։ Դասախոսական նյութը պատկերավոր էր և հանրամատչելի, վերաբերում էր տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, ախտորոշման մեթոդների, բուժման և առհասարական ՀՀ-ում ծառայության կազմակերպման մանրամասներին։ Մասնագետները հատուկ անդրադարձ են կատարել թիրախային խմբերի համար անցկացվող սքրինինգային հետազոտության ծրագրին, ընդգծել դրա կարևորությունը հիվանդության վաղ հայտնաբերման, բուժումը ժամանակին սկսելու և հնարավոր բարդությունները կանխելու գործում։