ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային այց Գավառ 18.12.2023
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային այց Գավառ
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային այց Գավառ

Թոքաբանության ազգային կենտրոնը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում, տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր անցկացրեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Տարածքային ամբուլատորիայի հետ համագործակցության արդյունքում առաջնային հետազոտություն անցան վերջերս արտագնա աշխատանքից վերադարձած ՀՀ քաղաքացիներ։ 

Սքրինինգային հետազոտությունն իրականացվեց գերժամանակակից, շարժական ռենտգենային սարքավորմամբ, որն արհեստական բանականության շնորհիվ ապահովում է ՏԲ-ի վաղ հայտնաբերման գործընթացի առավել արդյունավետություն։ Սարքի առավելություններից են հետազոտության ընթացքում բուժառուի ճառագայթման մինիմալ քանակը, գործածումը յուրաքանչյուր միջավայրում՝ առանց պաշտպանիչ միջոցների, ինչպես նաև փոխադրման դյուրինությունը։ 

Հարկ է նշել, որ աշխատանքային միգրանտները հանդիսանում են տուբերկուլոզ վարակի ռիսկային խումբ։ Սքրինինգային փուլում վարակի ախտանիշների առկայության կասկածի դեպքում քաղաքացիները վերահետազոտման նպատակով ուղեգրվում են Թոքաբանության ազգային կենտրոն։