Ձեր երկրորդ շնչառությունը
8 ամիս առաջ 62-ամյա պացիենտը մեր կենտրոն էր դիմել ողնաշարի սուր ցավերով: Կլինիկո-ռենտգենաբանական հետազոտությունից հետո հաստատվել է ախտորոշում՝ բազմաօրգան տուբերկուլոզ՝ թոքերի տուբերկուլոզ և ողնաշարի գոտկային հատվածի տուբերկուլոզային սպոնդիլիտ։ Դեղորայքային բուժման երկարատև փուլից հետո՝ օրեր առաջ, կատարվել է վիրահատություն՝ աջակողմյան կոնքհատում․ անջատվել է որովայնամիզը, psoas աջ մկանի մեջ հայտնաբերված թարախակույտը մաքրվել է, կատարվել է գոտկային 3-րդ ողի մարմնի կյուրետաժ, հեռացվել են ողի և միջողային սկավառակի քայքայված մնացորդները։
Այս ամենից հետո կատարվել է նաև ոսկրային աուտոպլաստիկա։
Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների, հիվանդի մոտ նյարդահոգեբանական խանգարումներ չկան։
Վիրահատությունն իրականացրել են Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ ֆթիզիատր, օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը: