ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Վարդագույն հոկտեմբեր 09.10.2021
Վարդագույն հոկտեմբեր
Վարդագույն հոկտեմբեր

1993 թվականին ԱՀԿ-ն հոկտեմբերը հայտարարեց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ամիս: Ամսվա գլխավոր խորհրդանիշը վարդագույն ժապավենն է, քանի որ վարդագույնը խորհրդանշում է կանացիություն և առողջություն:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվում են արշավներ՝  նախատեսված կանանց ուշադրությունը հրավիրելու կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար կանոնավոր պարբերական հետազոտությունների կարևորության վրա:

Պետք է հիշել, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Կրծքագեղձի քաղցկեղը բուժելի է վաղ փուլում հայտնաբերման դեպքում:

Սիրելի՛ կանայք,

Թոքաբանության ազգային կենտրոնն առաջարկում է վարդագույն ամսվա ընթացքում անցնել կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտություն՝ հատուկ գնով:

Միայն հոկտեմբերին կրծքագեղձի ուլտորաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) մեր կենտրոնում կարժենա 3000 դրամ՝ նախկին 6000 դրամի փոխարեն:

Կարող եք անցնել նաև կրքագեղձի և վահանաձև գեղձի համալիր հետազոտություն նույնպես զեղչված արժեքով՝ 5000 դրամ՝ նախկին 10 000 դրամի փոխարեն:

Չմոռանա՛ք այս հաճելի նորությամբ կիսվել նաև ձեզ շրջապատող կանանց հետ:

Եղե՛ք միշտ առողջ և կանացի:

#pinkoctober #վարդագույնհոկտեմբեր #կրծքագեղձ #հետազոտություն #զեղչ #ՈւՁՀ