ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմը Թոքաբանության ազգային կենտրոնում էր 02.11.2022
Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմը Թոքաբանության ազգային կենտրոնում էր
Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմը Թոքաբանության ազգային կենտրոնում էր

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն այսօր հյուրընկալեց ՀՀ ԱՆ Գլոբալ հիննադրամի համակարգող թիմին։

Քննարկվեցին տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակում կյանքի կոչված ծրագրերի արդյունքները, ընթացիկ և 2023 թվականին պլանավորած միջոցառումները։

Տուբերկուլոզի ազգային ծրագրի մասնագետները ներկայացրեցին իրենց գործառույթները, խոսեցին ձեռքբերումների մասին։ Անդրադարձան Հայաստանում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակին, լաբորատոր ծառայությունների որակին, դեղերի պլանավորման և կառավարման ոլորտին։

Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը Գլոբալ հիմնադրամի գործընկերների հետ շրջայց կատարեց շահագործման հանձնված թթվածնային կայանում, վերանորոգված կենտրոնական դեղատանը, վերզինված ռենտգեն կաբինետում և դեռևս շինարարական աշխատանքների փուլում գտնվող ազգային ռեֆերենս լաբորատորիայի շենքում:

Ավելի ուշ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ ՀՀ֊ում ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի, այնպես էլ տուբերկուլոզի դեմ ուղղված պայքարում առաջընթաց կա և համագործակցությունը կշարունակվի։