Ձեր երկրորդ շնչառությունը
Միայն դեղորայքի ընդունումը բավարար չէ առողջությունը վերականգնելու համար: Կարևոր է նաև առողջ ապրելակերպը։
Ընդունեք առողջ սնունդ` թարմ բանջարեղեն, մրգեր և սպիտակուցներով հարուստ մթերքներ
Սնվե'ք կանոնավոր կերպով` նախաճաշ, ճաշ, ընթրիք
Եթե կա հատուկ սննդակարգ պահանջող ուղեկցող հիվանդություն, ապա բժշկի հետ քննարկեք սննդակարգը
Օրական բավարար քանակությամբ ջուր խմեք
Դադարեցրեք ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը
Ամեն օր զբոսանք կատարեք
Բավականաչափ հանգստացեք և քնեք
Հիշե'ք, առողջ ապրելակերպ վարելը մեծացնում է բուժման արդյունավետությունը և մեղմացնում հնարավոր բարդությունները: