ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵՑ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 23.12.2021
ԱՄՓՈՓՎԵՑ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ տուբերկուլոզի ազգային ծրագրի 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին «ՏԱԾ» գրասենյակի բոլոր բաժինների մասնագետները։

Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի տարեկան կատարողականը, ինչպես նաև 2022 թվականի ռազմավարական պլանը և կատարվելիք միջոցառումները։

Ամփոփվեց նաև տվյալների կառավարման, մշտադիտարկման տարեկան կատարված աշխատանքները։ Խոսվեց ծրագրի արդյունավետության գնահատման մասին, որտեղ կարևորվեց․

• Հակատուբերկուլոզային ծառայությունների որակի հսկողության ապահովումը

• Բուժաշխատակիցներին շարունակական աջակցության տրամադրումը

• Առկա և ընթացիկ խնդիրների բացահայտում և բարձրաձայնումը՝ խնդիրների ավելի արդյունավետ կերպով լուծման նպատակով։

Հանադիպման վերջում կայացավ հարց ու պատասխան, դիտարկվեցին բոլոր առաջարկները, նախանշվեց հետագայում կատարվելիք աշխատանքները՝ ուղղված ազգային ծրագրի ռազմավարությանը, միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։