ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզի խոցելի խմբերը` ուշադրության կենտրոնում 03.08.2022
Տուբերկուլոզի խոցելի խմբերը` ուշադրության կենտրոնում
Տուբերկուլոզի խոցելի խմբերը` ուշադրության կենտրոնում

Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումները շարունակվում են։ Հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ տուբերկուլոզի խոցելի խմբերին։ Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամք ստացող հարյուր և ավելի շահառուի շրջանում կատարվեց ֆլյուորոգրաֆիա։

Սքրինինգային հետազոտությունն անցկացվել է ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող շարժական նոր ռենտգեն սարքի՝ «Fujifilm FDR Xair» միջոցով։

Մինչ այդ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն է անցկացվել նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

Թոքաբանության ազգային կենտրոնը պլանավորվում է կանխարգելիչ այս միջոցառումն առաջիկայում անցկացնել դիաբետիկների և աշխատանքային միգրանտների շրջանում` համագործակցելով ԱԱՊ օղակի հետ։