Ваше второе дыхание
Աշխատաժամանակ/աշխատանքային պայմանագրի տեսակ
Ծառայությունների մատուցման պայմանագիր, մշտադիտարկման այցեր ԹԱԿ ՊՈԱԿ–ի ՏԲ բաժանմունքներ, ՀՀ մարզային ՏԲ կաբինետներ և ՏԲ կաբինետներ Երևան քաղաքում համաձայն հաստաված մոնիտորինգային այցերի պլանի:
Գրասենյակային աշխատանք ըստ «Տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի» աշխատանքի կարիքների:
Աշխատանքի նկարագիր
ԹԱԿ ՊՈԱԿ–ը և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակը փնտրում է ՏԲ ազգային ծրագրի մոնիթորինգի և գնահատման ՏԲ բժիշկ մասնագետ:
ԹԱԿ ՊՈԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ՏԲ–ի ազգային ռազմավարական ծրագրի իրականացնողը: Համաձայն 2021-2025 թթ-ի ՀՀ-ում ՏԲ-ի վերացման ռազմավարական պլանի իրականացնում է ՏԲ-ի հայտնաբերման, բուժման և կանխարգելման միջոցառումներ: ՏԲ ազգային ծրագրի Տվյալների կառավարման և մոնիթորինգի բաժինը իրականացնում է ՏԲ ազգային ծրագրի բաղադրիչների իրականացման մոնիթորինգ և գնահատում` ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված ՏԲ–ի վարման կլինիկական և այլ նորմատիվային կանոնակարգերին համաձայն:
Պարտականություններ
ՏԲ ազգային ծրագրի մոնիթորինգի և գնահատման տուբերկուլոզի բժիշկ մասնագետը իրականացնում է.
1.Կանոնավոր և հավաստի ծրագրային մշտադիտարկման և էլեկտրոնային տվյալների հավաքագրում, ստուգում, վերլուծում, հաշվետվությունների կազմում և ներկայացում:
2. Մշտադիտարկման այցերի պլանավորում, համակարգում և իրականացում Երևանի և ՀՀ մարզերի հակատուբերկուլոզային սպասարկում իրականացնող բուժհիմնարկություններ:
3. ՏԲ կաբինետների ընթացիկ աշխատանքների իրականացման վերահսկում, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, ուսուցողական աշխատանքների իրականացում: Հիվանդների բուժման հետևողականության մշտադիտարկում:
4. ՏԲ հիվանդների հայտնաբերման, բուժման, դինամիկ-դիսպանսերային հսկողության կազմակերպման համակարգում:
5. Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի կառավարման կազմակերպման մասին չափորոշչի լրամշակում: Այլ նորմատիվային փաստաթղթերի, ուղեցույցերի, ուսուցողական ձեռնարկների, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի վերանայում և նոր փաստաթղթերի ստեղծում:
6. Դասընթացների իրականացում ԱԱՊ բժիշկների և բուժքույրերի, ֆթիզիատրների, ՏԲ կաբինետների բուժքույրերի համար
7. Տուբերկուլոզի ազգային կառավարման ծրագրի շրջանակներում կազմակերպվող ժողովների, հանդիպումների և միջոցառումների մասնկացություն (ԴԿ ՏԲ կոմիտեի ժողով, ՏԲ կաբինետների մարզային հանդիպումներ և այլն):
8. Աջակցում է տվյալների կառավարման և մոնիթորինգի բաժնի մյուս աշխատակիցներին պացիենտների բուժման մոդելների իրականացման ոլորտում:
9. ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է իրականացվող գիտա-ուսումնական գործընթացներին:
Կրթություն և մասնագիտական հմտություններ
Բարձրագույն բժշկական կրթություն, ֆթիզիատրիա մասնագիտացում:
Մասնագիտացումը առողջապահության կառավարման կամ ծրագրային կառավարման ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային փորձ, ոչ պակաս 3 տարի, ազգային առողջապահական ծրագրերի իրականացման և /կամ միջազգային առողջապահական ծրագրերի դաշտային աշխատանքներում: Աշխատանքների պլանավորում, ՏԲ պետական և միջազգային հաշվետվական մեթոդաբանության տիրապետում, տվյալների պարզ վերլուծության իմացություն:
Լեզուներ և համակարգչային հմտություններ
Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն,
Անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր իմացություն հաղորդակցման մակարդակով:
Համակարգչային Windows, MS –Word, Excel, Power-point, E-mail ծրագրերի տիրապետում:
Կարողություններ
Թիմային աշխատանք և համագործակցություն:
Արագ կողմնորոշվելու և փոփոխություններին արձագանքելու ունակություն:
Աշխատանքի նկատմամբ բարձ պատասխանատվություն:
Միջազգային գործընկերների հետ աշխատելու հմտություններ:
Թափուր աշխատանքային տեղի համար դիմել ԹԱԿ ՊՈԱԿ հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակ:
Վաճարումն ըստ ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ-ի կողմից հաստատված վճարային սանդղակի:
Հայտարության վերջնաժամկետ 23.01.2022. ներառյալ
Աշխատանքային պարտականությունների սկիզբ Անմիջապես ընտրությունից հետո