Ձեր երկրորդ շնչառությունը
Ողջունում եմ Ձեզ Թոքաբանության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում:
Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է Հայաստանի Հանրապետության առաջատար տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոն, որի հիմնական նպատակն է՝ արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը և իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում: Տուբերկուլոզը համարվում է աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկը, սակայն այն վերահսկելի, կառավարելի և բուժվող է: Ի շնորհիվ գրագետ կազմակերպված տուբերկուլոզի դեմ պայքարի ծառայության աշխատանքի՝ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում դիտվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում մոտ 2,5 անգամ:Թոքաբանության ազգային կենտրոնը ցուցաբերում է հիվանդակենտրոն մոտեցում, բժշկական ծառայությունների բարձրակարգ սպասարկումն իրականացնում են փորձառու բժիշկները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հիվանդների բուժման արդյունավետ ելքը ապահովելու համար: Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված շենքային պայմաններով և հարմարավետ հիվանդասենյակներով: