ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունք
Անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունք
Անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունք

Անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնի կարևոր ստացիոնար բաժանմունքներից է, որտեղ շուրջօրյա ռեժիմով հերթապահություն է իրականացնում բարձր պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմ, փորձառու բժիշկներ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ:

Այս բաժանմունքի հիմնական խնդիրներից են վիրահատական և հետվիրահատական շրջանում համալիր միջոցառումների կազմակերպումը՝ ուղղված բազմապրոֆիլ վիրաբուժական միջամտությունների անվտանգ կատարմանը՝ արդյունավետ անզգայացման և ցավազրկման պայմաններում, ինչպես նաև վիրահատական և վաղ հետվիրահատական շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի կազմակերպումը՝ ուղղված օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների վերականգնմանը կամ պահպանմանը:

Կարևորելով վիրահատության կայուն և անվտանգ ընթացքը՝ անեսթեզիոլոգների կողմից կիրառվում են անզգայացման ժամանակակից  մեթոդներ՝

  • ընդհանուր ներերակային,
  • ընդհանուր ներշնչափողային,
  • ողնուղեղային,
  • էպիդուրալ,
  • տեղային,
  • անզգայացման այլ համակցված տեսակներ:

 

Հարկ է նշել, որ անզգայացման համար օգտագործվում են լավագույն  դեղամիջոցները,  իսկ բոլոր թերապևտիկ միջոցառումներն իրականացվում են հաշվի առնելով հիվանդի առանձնահատկություններն ու ուղեկցող պաթոլոգիան:

Անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքում առկա է 10 մահճակալ, որոնցից յուրաքանչյուրն ապահովված է ժամանակակից  ախտորոշիչ, մոնիտորինգային, թերապևտիկ սարքերով և վերակենդանացման համար նախատեսված սարքավորումներով: Դրանց շնորհիվ  կատարվում է հիվանդի կենսական նշանակության օրգանների շարունակական վերահսկում՝ ապահովելով վերջինիս հետվիրահատական շրջանի անվտանգության բարձր մակարդակը:

2021 թվականից այս բաժանմունքը ղեկավարում է
Լիլիթ Վյաչեսլավի Սարումյանը, ով երկար տարիներ տարբեր բժշկական հաստատություններում իրականացրած աշխատանքի, բազմաթիվ վերապատրաստումների շնորհիվ, մասնագիտացել և մեծ հաջողությունների է հասել անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ոլորտում՝ շարունակելով ուսումնասիրել և ներդնել անզգայացման, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի նորագույն մեթոդներ: