Ձեր երկրորդ շնչառությունը
ԱՄԲՈւԼԱՏՈՐ ԲՈւԺՈւՄ
Թոքաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր բուժումն իր մեջ ներառում է անվճար և վճարովի ծառայություններ:
Պայմանավորված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՀՀ-ում տուբերկուլոզային ծառայության անվճար տրամադրմամբ՝ Թոքաբանության ազգային կենտրոնում անվճար հիմունքներով ամբուլատոր բժշկական օգնություն են ստանում տեղամասային պոլիկլինիկաներում կամ մարզային այլ բուժհաստատություններում առկա տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից պետպատվերով ուղեգրված պացիենտները:
Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից մեր կենտրոն պացիենտների ուղեգրման հիմնական նպատակներն են՝
Թոքաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր անվճար ծառայությունն իր մեջ ներառում է մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ՝ խորխի մանրադիտում, մանրէբանական հետազոտություն (ցանք), դեղազգայության թեստ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ B/C հայտնաբերման թեստեր, ռենտգենաբանական հետազոտություն և այլն, որոնք իրականացվում են տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից տրամադրված ուղեգրի հիման վրա:
Թոքաբանության ազգային կենտրոնում մատուցվող վճարովի ծառայությունների ցանկին և դրանց գներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված բաժիններում:*
*Եթե պացիենտը դիմել է տուբերկուլոզի ախտանշաններով, անցել է վճարովի հետազոտություններ, որոնց արդյունքում հաստատվել է տուբերկուլոզ ախտորոշումը, ապա հդմ կտրոնների հիման վրա կատարվում է գումարի վերադարձ:
ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈւԺՈւՄ
ՀՀ-ում տուբերկուլոզ ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում է Թոքաբանության ազգային կենտրոնը: Կենտրոնի ստացիոնարում հակատուբերկուլոզային բուժումը կազմակերպվում է բնակչության բոլոր խավերի համար անվճար` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից՝ պայմանավորված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզային ծառայության անվճար տրամադրմամբ:
Թոքաբանության ազգային կենտրոնի ստացիոնարում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից վերջիններիս պետպատվերով ուղեգրմամբ կամ այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից նրանց տեղափոխմամբ: Մեր կենտրոնում ստացիոնար բուժում ստանալու համար ուղեգրվում են՝
Թոքաբանության ազգային կենտրոնի հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, վիրահատական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, պացիենտի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները և սննդով ապահովումը):
Թոքաբանության ազգային կենտրոնի ստացիոնար բաժանմունքներն են՝
Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից, ստացիոնար բուժման նպատակով Թոքաբանության ազգային կենտրոն տուբերկուլոզով պացիենտին ուղեգրելիս, տվյալ պացիենտի ուղեգրին պարտադիր պետք է կցվեն նաև արդեն իսկ կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների, կենսանմուշի մանրադիտման և գենէքսպերտ հետազոտության արդյունքները, իսկ մեր կենտրոնի մասնագետների կողմից հոսպիտալացման և ստացիոնար բուժման արդյունավետ կազմակերպման համար հաշվի են առնվում պացիենտի հիվանդության պատմությունը, դրա ընթացքը, ուղեկցող այլ պաթոլոգիաները և դրանց հետևանքով առաջացած բարդությունները, ինչպես նաև պացիենտի հոգեբանական վիճակը: Հարկ է նշել, որ ստացիոնար ընդունվելիս բոլոր պացիենտներն իրազեկվում են անվճար բժշկական օգնության, իրենց իրավունքների, բուժման տևողության և ընթացքի, դեղորայքի հնարավոր կողմնակի ազդեցությունների, սպասվող արդյունքների և անհրաժեշտ հետևողականության մասին: Թոքաբանության ազգային կենտրոնի հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի բուժումը կազմակերպվում է ժամանակակից նորարարական մեթոդաբանությամբ՝ հենվելով համաշխարհային բժշկության մեջ կիրառվող արդյունավետ սխեմաների վրա, ինչպես նաև կիրառելով հակատուբերկուլոզային բարձր արդյուանվետություն ունեցող դեղորայք: Պետք է նշել, որ նույն արդյունավետությունը պահպանվում է նաև ստացիոնար բուժումից հետո՝ ամբուլատոր պայմաններում բուժման շարունակական հսկողությամբ:
Ստացիոնար բուժման տևողությունը յուրաքանչյուր դեպքում տարբերվում է կախված պացիենտի վիճակից, նրա տարիքից, տուբերկուլոզին զուգահեռ առկա այլ պաթոլոգիաներից առաջացած բարդություններից և բուժման ընթացքից: Ստացիոնարից պացիենտները դուրս են գրվում՝
Պացիենտի անընդմեջ բուժումն ապահովելու նպատակով հիվանդանոցային փուլի ավարտից հետո, պացիենտին դուրս գրելիս, նրա մասին անհապաղ տեղեկացվում է պացիենտի բնակավայրի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, միևնույն ժամանակ ուղարկվում են պացիենտի հիվանդության վերհուշը և բուժման անհատական քարտը: Հետագայում պացիենտի շարունակական հսկողությունը (լաբորատոր-գործիքային հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություն), ներառյալ պացիենտի հետագա բուժման համար անհրաժեշտ հակատուբերկուլոզային դեղերի, բժշկական պարագաների ու ծախսանյութերի տրամադրումն իրականացվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում: