Ձեր երկրորդ շնչառությունը
Ընդունարանի և նեղ մասնագիտական օգնության բաժինը որպես ամբուլատոր բաժին, հիմվել է դեռևս 1987 թվականին: Ներկայումս այս բաժինը Թոքաբանության ազգային կենտրոնում ամենաշատ թվով պացիենտներ սպասարկող բաժինն է: Այստեղ ամբուլատոր հիմունքներով օգնություն են ստանում տարեկան միջինը 2500-3000 պացիենտ:
Ընդունարանի և նեղ մասնագիտական օգնության բաժինը զբաղվում է ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդների ընթացիկ հետազոտություններով և բուժումն ավարտած տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր հսկողությամբ: Տարբերակիչ ախտորոշման նպատակով այստեղ կատարվում է նաև նեղ մասնագետների խորհրդատվության տրամադրում և ամբուլատոր բուժումներ: Ծառայությունները տրամադրվում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով:
Բաժինը հագեցած է ժամանակակից և թվային սարքավորումներով՝ էլեկտրասրտագրիչ, էխոկարդիոգրաֆ, ուլտրաձայնային հետազոտության սարք, սպիրոմետր, ֆիզիոթերապիայի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: Ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են առաջատար ապրանքանիշերի բարձր դասի գերհզոր ուլտրաձայնային ապարատներով (Canon Aplio i700 և Toshiba Xario 200), ընդ որում՝ Canon Aplio i700 մոդելի թվային սարքը աչքի է ընկնում իր բազմաֆունկցիոնալությամբ և պատկերի բարձր որակով:
Այս բաժնում իրենց ծառայություններ են առաջարկում բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ նեղ մասնագետներ՝ սոնոգրաֆիստ, էնդոկրինոլոգ, սրտաբան, մաշկաբան, նյարդաբան, գաստրոէնտերելոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, արյունաբան, ալերգոլոգ, անոթաբան և այլ նեղ մասնագետներ:
Ընդունարանի և նեղ մասնագիտական օգնության բաժնում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝